«Չորրորդ ինքնիշխանություն». Մեծ ախպեր, մի հատ ժամը կասե՞ս
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանը կհրաժարվի ամառ-ձմեռ տեղափոխությունից, որովհետև, պարզվում է, «մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամանակային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարահագրական դիրքին»:
«ՉԻ»- Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնում ենք, որ վերջին առնվազն 5 հազար տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է այն նույն աշխարհագրական գոտում, որտեղ հիմա է: Հարց է ծագում՝ բա ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ հայտնվեցինք «ոչ ճիշտ» աշխարհագրական գոտում:
Պատասխանը կարծես թե հասկանալի է: Ռուսաստանը որոշեց այլևս ամառ-ձմեռ ժամային տեղափոխություններ չանել, և մենք, բնականաբար, ուսումնասիրեցինք և լիովին հավանություն տվեցինք կենտրոնից եկած այդ որոշմանը: Բա հո ապուշ չե՞նք, որ ինքնուրույն ժամանակ ունենանք:
Մնում է հուսալ, որ այս աշխատաոճը չի կիրառվի նաև, ասենք, կրթության ոլորտում: Ռուսաստանում, օրինակ (հեռու տնից-տեղից), նոյեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի ժամերին դահուկ են քշում: Հասկացա՞ք, թե ինչ քաշվել կքաշվենք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ