Նիգերիայում զինյալների հարձակումների հետևանքով` առնվազն 160 մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլԱռնվազն 160 մարդ է զոհվել շաբաթ և կիրակի օրերին Նիգերիայի Պլոտո նահանգի մի քանի գյուղերում զինված անձանց հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է AFP-ն։
Անցած տարվա մայիսից սարահարթում միջհամայնքային բախումներ են տեղի ունենում։ Դրանց ընթացքում մինչ այժմ սպանվել է առնվազն 160 մարդ, ևս մոտ 3 հազարը, բռնության սպառնալիքի պատճառով, ստիպված է եղել լքել իրենց տները։
Ֆուլանի քոչվորների և ֆերմերների միջև հակամարտությունը ընդգրկում է Նիգերիայի մի քանի նահանգներ: Առճակատման հիմքում ընկած են հողի իրավունքների և ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ վեճերը: Երբեմն այդ վեճերն ուղեկցվում են բռնությամբ և հանգեցնում զինված բախումների։