Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Փաշինյանի հետ մետրոյի միջադեպի մասնակից երեխան՝ Մերուժան Մոսիյանի թոռը, հաղթել է թուրք մրցակցին Լսե՛ք, բոչկա մի՛ գլորեք, ասեք՝ ընդունո՞ւմ եք ընտրության արդյունքները, թե՞ չէ․ Աբրահամյան (տեսանյութ) Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ) Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Իշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներ Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով 

Ովքեր են Հայաստանի ամենահարուստ նախարարները

Վերլուծական

ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է շարքը, որի շրջանակներում ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում պաշտոնյաների՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը և դրանցում առկա ուշագրավ մանրամասները: Շարքը կեզրափակենք Հայաստանի ամենահարուստ նախարարների եկամուտներն ու ունեցվածքը ներկայացնելով:

Եվ այսպես՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է․

  1. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – միանձնյա սեփականություն, գնված 2013 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  2. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – բաժնային սեփականություն (50%), 2014 թ, որը ոչ թե գնում է եղել, այլ ձեռք է բերվել համայնքի ղեկավարի որոշմամբ, Երևան, Շենգավիթ,
  3. Բնակարան – բաժնային սեփականություն (50%), գնված 2016 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  4. Բնակարան – համատեղ սեփականություն, գնված 2019 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  5. Հասարակական նշանակության շինություն – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  6. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  7. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2018 թ-ին, Երևան, Կենտրոն,
  8. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2011 թ-ին, Երևան, Կենտրոն,
  9. Ավտոտնակ – միանձնյա սեփականություն, գնված 2008 թ-ին, Երևան, Կենտրոն,
  10. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2020 թ-ին, Հունաստան, Կենտրոնական Մակեդոնիա, Սալոնիկ,
  11. Անհատական բնակելի տուն – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր,
  12. Ավտոկայանատեղի – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Երևան, Կենտրոն,
  13. Բնակարան – համատեղ սեփականություն, ձեռք բերված Մյասնիկյանի շրջգործկոմի որոշմամբ, Երևան, Կենտրոն,
  14. Բնակարան – համատեղ սեփականություն, նվիրատվություն, 2012 թ, Բուլղարիա, Բուրգաս, Սոզոպոլ։

Գրիգոր Մինասյանը շարժական գույք չի հայտարարագրել, սակայն երկու մեքենա է հայտարարագրել, որոնք փաստացի տնօրինվում են իր կողմից։ Դրանք են՝

  • 2013 թվականին թողարկված Toyota,
  • 2016 թվականին թողարկված Cadillac:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հայտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը՝ խորհրդարանից, մյուս մասը՝ արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել: Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է բնակարան, այգետնակ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 2015-ին ձեռք բերված FORD մակնիշի ավտոմեքենա, 1,000,000.00 դրամի բաժնային արժեթուղթ: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 2,100,000.00 ՀՀ դրամ և 578.00 եվրո: Ավանեսյանը հայտարարագրել է կանխիկ 1,800,000.00 ՀՀ դրամ: Աշխատավարձի դիմաց ստացված եկամուտները կազմել են 29,531,683.00 ՀՀ դրամ: 

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 53,251.00 դրամ: Տարվա վերջում առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց Սիմիդյանի ստացած վարձատրությունը կազմել է 8,974,139.00 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ծախսերի հայտարարագիրը դատարկ է:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 21-ին։ Նա հայտարարագրել է 2008 թվականի թողարկման TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011-ին։ Նա ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Որպես կանխիկ գումար՝ Խաչատրյանը հայտարարագրել է 30,000 ԱՄՆ դոլար, 10,000 եվրո և 4,000,000 ՀՀ դրամ գումար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 2011-ին ձեռք բերված բնակարան, վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,521,878.00 դրամ, հաշվետու տարում եկամուտները՝ 14,192,199.00 դրամ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է այգետնակ, բնակարան Կենտրոն վարչական շրջանում, երեք ավտոմեքենա, 35,380,000.00 դրամի հանձնած և ստացած փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 47,192.16 դոլար և 3,698,603.55 դրամ, կանխիկ դրամը՝ 8,000.00 ԱՄՆ դոլար:  Եկամուտները կազմել են 1,196,397.55 ԱՄՆ դոլար և 5,044,955.00 դրամ:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև․

4 անշարժ գույք, 13 մլն դրամ. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի  հայտարարագիրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հայտարարագիրը․

3 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, 2 մլն 418 հազար դրամ. ՏԿԵ նախարար Գնել  Սանոսյանի հայտարարագիրը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նշվել են ոտքերի սափրման ընթացքում ամենատարածված երեք սխալներըApple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըԱրհեստական բանականությունը դարձել է գերտերությունների նոր մրցակցության դաշտՏրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորություններըՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 100 տոկոսանոց արդյունք ունի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունումՓաշինյանի հետ մետրոյի միջադեպի մասնակից երեխան՝ Մերուժան Մոսիյանի թոռը, հաղթել է թուրք մրցակցին ՆԱՏՕ-ում շարունակվում են պաշտպանական քաղաքականության քննարկումներըԵվրոպայում քննարկվում է սոցիալական ցանցերի կարգավորման նոր քաղաքականությունԼսե՛ք, բոչկա մի՛ գլորեք, ասեք՝ ընդունո՞ւմ եք ընտրության արդյունքները, թե՞ չէ․ Աբրահամյան (տեսանյութ)Անհրաժեշտ է խորությամբ գիտակցել հարևան և բարեկամ Իրանի սրընթաց վերելքը. Արմեն Այվազյան Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումԻրանը միջուկային զենքից ավելի հեռու է, քան երբևէ․ Ռյուտե.Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)Փաշինյանը երաշխավորում է ԱԱԾ-ի անօրինականությունները. Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինԻսրայելում շարունակվում են քաղաքական քննարկումները անվտանգության շուրջԹրամփը կոշտ է արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանըՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհըՋեֆ Բեզոսը կանխատեսել է կադրերի պակաս՝ արհեստական բանականության զարգացման պատճառովՏարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերումՀայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքըՄայրը մղկտում է, ջուր չի խմում, ասում է՝ ջուրն իր թշամին է․ մանրամասներ՝ դժբախտ դեպքի մասին (տեսանյութ)Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետՊետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայովReuters․ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանումԼավրովը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հարվածների շարունակման մասինՌազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմիցԱրտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքըԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ)«Զենքը դնում են գլխներին», տանում են իրենց ընտրելու, մարդիկ գերության մեջ են, պետք է ազատել․ Իշխանյան (տեսանյութ)Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունումԴատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետովԹրամփը հոգնել է Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից․ WSJՀանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը կլինեն պարտադիր հանրային քննարկման ենթակաՄենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբՄենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներՍամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Բացատրել են կանխիկ գումարի նկատմամբ աճող պահանջարկըԵթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցովՓաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված