Շոյգուն անվանել է «2023-ի հիմնական նպատակը»
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է 2023 թվականին հատուկ ռազմական գործողության հիմնական առաջադրանքի հաջող ավարտի մասին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
ՌԴ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ դա Կիևի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից «բարձրաձայն հայտարարված» Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման խափանումն է:
«Գերագույն գլխավոր հրամանատարը [Վլադիմիր Պուտինը] բարձր է գնահատել պաշտպանության նախարարության ղեկավարության և անձնակազմի աշխատանքը և շնորհակալություն է հայտնել նրանց հանձնարարված խնդիրները բարեխղճորեն կատարելու համար»,- նշել է Շոյգուն։
Նա նաև հայտարարել է, որ ռուս զինվորականներն անընդհատ ավելի ու ավելի շահեկան դիրքեր են գրավում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)