Թեոդոսիայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին
Գիտություն և ՄշակույթՄիջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում թաղված է գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին, վնասվել է Թեոդոսիայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով:
Հարվածի ալիքը տապալել է մի քանի վիտրաժներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի ազգամիջյան առաքելության ներկայացուցիչ Զաուր Սմիրնովը:
Միջնադարյան եկեղեցին կառուցվել է 1330 թվականին։ Այն Թեոդոսիայի ամենահին հայկական տաճարն է։