Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը. Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել
ՌուսաստանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա զարգացումներին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Քննարկվել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: