Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 

ՔՊ-ականների միջև հաճախակի կոնֆլիկտները՝ «խորտակվող նավի» նախանշան

Վերլուծական

Վերջին շրջանում բավական հաճախ է խոսվում այն մասին, որ ՔՊ-ական այս կամ այն պաշտոնյաների միջև լուրջ լարվածություն է առաջացել և ամենօրյա գզվռտոցը հեղափոխականների միջև սովորական երկույթ է դարձել: Գաղտնիք չէ, որ նման դրվագները, այն է՝ թիմակիցների միջև գզվռտոցը, սովորաբար խորտակվող նավի նախանշան են և նախորդում են դրան: Բերենք մի քանի օրինակներ, որոնք ասվածի վառ վկայությունն են հանդիսանում:

Օրինակ՝ ամիսներ առաջ Սյունիք Փաշինյանի այցին ընդառաջ լուրջ ներթիմային բախումներ էին տեղի ունենում երեք պատգամավորների միջև՝ Նարեկ Ղահրամանյանի, Դավիթ Դանիելյանի և Արմեն Խաչատրյանի: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր մարզում ամրապնդել իր դիրքերը, որպեսզի Փաշինյանի աչքում դիվիդենտներ շահի և ամրապնդի մարզում իր դիրքերը: Հարթ չեն  առողջապահության ներկա և նախկին նախարարների՝ Անահիտ Ավանեսյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները: Թորոսյանը չի էլ թաքցնում իր ամբիցիաները և կուսակցի ոտքի տակ փորելու փորձերը: Պատգամավոր Բաբկեն Թունյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի յուրաքանչյուր հանդիպում մենամարտի է նմանվում: ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ էլ մի խումբ ՔՊ-ականների հարաբերությունները երկար ժամանակ լարված էին, նրան ՔՊ-ում չեն վստահում, քանի որ, ժամանակին դավաճանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ շտապեց ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ: ՔՊ-ում որոշակի անվստահություն կա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանդեպ: Մինչ Երևանի ավագանու ընտրությունները շատերը ՔՊ-ում կարծում էին, որ նրա վարկանիշը բավարար չէր ընտրություններում հաղթանակ տանելու համար, բացի այդ շատերին էլ վրդովվեցնում է Ավինյանի՝ ՔՊ-ից դիստանցիա պահելու վարքագիծը, որը վերջինս դրսևորում է արդեն բավական երկար ժամանակ:

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են և շարքը կարելի է անվերջ շարունակել: Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական թիմում ՔՊ-ականների ջրերը բնավ էլ մեկ առվով չեն հոսում և հեղափոխությունից հետո եղած միասնականության մթնոլորտը, որի մասին այդքան խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հօդս է ցնդել: Պատահական չէ, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե յուրաքանչյուր շաբաթ հանդիպումներ է անցկացնում կուսակցության վարչության անդամների և մարզային ակտիվի հետ` փորձելով վերջիններիս համոզել, որ վերահսկում է իրավիճակը և չի պատրաստվում հանձնել իշխանությունը` այսպիսով վստահություն ներշնչելով վաղվա օրվա հանդեպ: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ վերջին շրջանում թիմում ձևավորված, մեղմ ասած, անառողջ մթնոլորտը, գզվրտոցը, միմյանց տակ փորելու անթաքույց փորձերը գալիս են առաջին հերթին՝ ՔՊ-ի և սեփական քաղաքական ապագայի հանդեպ կուսակիցների ունեցած անվստահությունից և վախերից: Եվ, ինչ խոսք, չի կարելի ասել, որ ՔՊ-ականները նման վախերի հիմքեր չունեն: Ի վերջո, Փաշինյանը գուցե և Արևմուտքի օգնությամբ ստանա իր անձնական անվտանգության երաշխիքները, սակայն թիմակիցներն, ինչպես ասում են, մնալու են խորտակվող նավի նավեզրում ....

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը
Ամենադիտված