Պապիկյանը հյուրընկալել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանին
ՏեսանյութերԴեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան