Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակվել է այցելուների համար
Համաշխարհային ՄամուլԷյֆելյան աշտարակը չորեքշաբթի փակվել է այցելուների համար՝ անձնակազմի գործադուլի պատճառով, այն օրը, երբ փարիզյան հուշարձանը նշում է իր ստեղծող Գուստավ Էյֆելի մահվան 100-ամյակը, հայտնում է PA Media-ն։
Զբոսաշրջիկները դեռ կարող են մուտք գործել աշտարակի տակ գտնվող ապակեպատ էսպլանադը, սակայն մուտքը 300 մետրանոց տեսարժան վայրը փակ է մինչև հետագա ծանուցումը, ասել է Էյֆելյան աշտարակի ներկայացուցիչը:
Նշվում է, որ գործադուլը հայտարարվել է Փարիզի քաղաքապետարանի հետ պայմանագրային բանակցությունների նախաշեմին, որին է պատկանում 134-ամյա հուշարձանը։