Նավթի գինը կայունացել է, Brent-ը վաճառվում է մեկ բարելը 79,6 դոլարով
ՏնտեսությունՀինգշաբթի նավթի գինը կայունացել է նախօրեի այն ազդանշաններից հետո, որ հումքի առաջարկը շուկայում գերազանցում է պահանջարկը։
Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 79,61 դոլար, ինչը 0,04 դոլարով ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերը էժանացել են 1,42 դոլարով (1,8 տոկոս)՝ մեկ բարելը 79,65 դոլար։
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,09 դոլարով (0,12 տոկոս)՝ մեկ բարելը 74,02 դոլար։ Նախօրեին պայմանագրերի արժեքն ընկել էր 1,46 դոլարով (1,9 տոկոս)՝ մեկ բարելը՝ 74,11 դոլար։