Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը
ՀայաստանՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 12 հայտ:
Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորոգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրեր: