Թուրքիայում հայտարարել են, թե ԱՄՆ–ն զինում է ՔԱԿ-ի անդամներներին
Համաշխարհային ՄամուլԹուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները, որոնք ոչնչացվել են Իրաքի հյուսիսում թուրքական զինված ուժերի գործողությունների ժամանակ, կրում էին ամերիկյան արտադրության M4 ինքնաձիգեր։ Այս մասին հայտնել է թուրքական Yeni Şafak թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ-ի վրա հարձակված զինյալները նույն մոդելի զենք են ունեցել։
Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշարա Գյուլերը հայտարարել էր, որ գործողության մեկնարկի պատճառը քրդական զինված ուժերի կողմից թուրք զինվորների վրա վերջին հարձակումն է եղել, որը հանգեցրել է 12 մարդու մահվան։ Ի պատասխան՝ զանգվածային հարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին։