Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի վրա ամենազանգվածային օդային հարձակումը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանն իրականացրել է Ուկրաինայի վրա ամենազանգվածային օդային հարձակումը։ Օգտագործվել է 158 օդային հարձակման զենք՝ տարբեր տեսակի հրթիռներ և հարձակման անօդաչու թռչող սարքեր։ Խոցվել է 27 «Շահեդ» և 87 թևավոր հրթիռ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Նախնական արդյունքների համաձայն՝ այս գիշեր հակառակորդը Ուկրաինայի դեմ կիրառել է 158 ավիահարվածային զինատեսակ՝ տարբեր տեսակի հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Ռազմաօդային ուժերն ու միջոցները, Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ, ոչնչացրել են 27 հարվածային անօդաչու թռչող սարք՝ «Շահեդ-136/131», և 87 թևավոր հրթիռ՝ «X-101/X-555/X-55»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկն ասել է, որ սա ամենազանգվածային օդային հարձակումն էր։