Ուկրաինան խախտել է Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան զգոնության է բերել իր բոլոր ուժերը
Համաշխարհային ՄամուլԼեհաստանի ղեկավար Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել զինվորականների հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայից թռչող անհայտ օբյեկտը խախտել է երկրի օդային տարածքը։ Այս մասին ասվում է նախագահի կայքում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այսօր հրատապ հանդիպում է լինելու նախարար Կոսինյակ-Կամիշի, Գլխավոր շտաբի պետ Վիեսլավ Կուկուլայի և Զինված ուժերի օպերատիվ հրամանատար Մաչեյ Կլիսի հետ»,- նշում է կայքը։
«Այս միջոցները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ անհայտ օբյեկտը ուկրաինական կողմից ներխուժել է Լեհաստանի տարածք, այն ուղեկցվել է հակաօդային պաշտպանությամբ, ապա անհետացել ռադարներից։ Թե ինչ էր դա, դեռ հայտնի չէ, բայց Լեհաստանն իր բոլոր ուժերն ու միջոցները զգոնության է բերել»,-ասվում է հաղորդագրության մեջ։