Արգենտինայի նախագահը պաշտոնապես մերժել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավերը
Համաշխարհային Մամուլ
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը պաշտոնապես տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ի անդամներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) խմբին միանալուց հրաժարվելու մասին: Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։
Նախագահն իր նամակում նշել է, որ Արգենտինայի համար ԲՐԻԿՍ-ին մասնակցելու ճիշտ ժամանակը չէ։
Արգենտինան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2023-ի ամռանը, երբ երկրի գործող նախագահը Ալբերտո Ֆերնանդեսն էր: Ընտրություններում հաղթելուց հետո Խավիեր Միլեյը հայտարարել էր, որ դեմ է ԲՐԻԿՍ-ին Արգենտինայի անդամակցությանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)