Այսօր կհուղարկավորեն Հյուսիսային Կորեայի մահացած առաջնորդին
Աշխարհ
Այսօր Հյուսիսային Կորեայում տեղի կունենա երկրի մահացած առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը։
Հուղարկավորության արարողությունը ուղիղ եթերում հեռարձակվում է երկրի պետական հեռուստաալիքներով։ Պհենյանում գտնվող միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, չնայած տեղացող առատ ձյանը, հարյուր հազարավոր մարդիկ են եկել իրենց առաջնորդին հրաժեշտ տալու։ Հուղարկավորությունը տեղի է ունենում ճիշտ այն արարողակարգով ինչպես, որ դա եղել է 1994 թ–ին Կիմ Չեն Իրի հոր՝ Կիմ Իր Սենի հուղարկավորությանը։ Օտարերկրյա ոչ մի պատվիրակություն չի մասնակցում Կիմ Չեն Իրի հուղարկավորությանը։
Ամբողջ արարողությունը հնարավոր է, որ դեռ երկու օր էլ տևի։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17–ին՝ 69 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Նրան փոխարինելու է 28–ամյա որդին՝ Կիմ Չեն Ինը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ