Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը շարունակելու հարցը
ԱրցախՄոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է Արցախում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։
«Ոչ ոք չի չեղարկել այս փաստաթուղթը, այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ»,- հավելել է նա։
«Այժմ մենք Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ, դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- հայտարարել է Գալուզինը։