Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 32 ուկրաինական ԱԹՍ է խոցել
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram ալիքով հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի մի քանի շրջաններում ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք է խոցել, գրում է Gazeta-ն։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը օդում ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք և որսացել դրանք Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի և Մոսկվայի շրջանների տարածքներում»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Բրյանսկի շրջանի տարածքը, սակայն խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։