Արգենտինայի նախագահը քաղցկեղով հիվանդ է
Աշխարհ
Արգենտինայի նախագահի ներկայացուցիչներն այսօր հայտնել են, որ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների մոտ քաղցկեղ է հայտնաբերվել և նրա վիրահատությունը նշանակված է հունվարի 4–ին։
Նախագահի մամլո խոսնակը հայտնել է, որ Քիրշների մոտ հայտնաբերվել է վահանագեղձի քաղցկեղ և ուռուցքը մետաստազներ չի տվել և չի տարածվել մարմնի այլ մասերում։
Հոկտեմբերի վերջին Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները երկրորդ անգամ ընտրվեց Արգենտինայի նախագահ։ Հաղորդում է «Reuters»–ը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան