Թայվանն ու Չինաստանն անպայման կվերամիավորվեն. Սի Ծինփին
Համաշխարհային Մամուլ«Թայվանն ու Չինաստանն անպայման կվերամիավորվեն՝ որպես պատմական անհրաժեշտություն»,-դեկտեմբերի 31-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չինացի ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում։ Ելույթը հեռարձակել է չինական ifinance․ifeng.com լրատվական պորտալը։
«Թայվանի նեղուցի երկու կողմերում գտնվող հայրենակիցները պետք է միավորվեն՝ կիսելու ազգային երիտասարդացման մեծ փառքը»,- ասել է Ծինփինը։