Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՀարավային Կորեայի ընդդիմադիր Միացյալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մենը Պուսան քաղաք կատարած այցի ժամանակ հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Հաղորդվում է, որ անհայտ անձն ինքնագիր խնդրելով մոտեցել է քաղաքական գործչին և հանկարծակի դանակով հարվածել նրա պարանոցին։
Միջադեպից հետո Լի Չժե Մենը հոսպիտալացվել է:
Հարձակվողին բերման են ենթարկել։ Նրա ինքնության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։
Հարավային Կորեայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հրամայել է հետաքննություն սկսել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն