Թուրքիայում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ Իսրայելի օգտին լրտեսություն անելու կասկածանքով
Համաշխարհային ՄամուլԹուրքիայում ոստիկանությունն Իսրայելի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալել է 33 մարդու։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Նշվում է, որ կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Ստամբուլում։
Ներկայումս Ստամբուլի դատախազությունը հետաքննում է Իսրայելի հետախուզական ծառայությունների գործունեությունը Թուրքիայում։ Հրեական պետության օգտին աշխատելու մեջ կասկածվող 46 անձի ձերբակալման օրդեր է տրվել։ Նրանք, ինչպես նշվում է, հետևել են օտարերկրյա քաղաքացիներին և նրանց առևանգելու ծրագրեր մշակել։
Նշվում է, որ ևս 13-ի որոնումները շարունակվում են։