Սամվել Կարապետյանը մեկ տարում հարստացել է 1,6 մլրդ դոլարով․ Forbes
Համաշխարհային Մամուլ«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտնվել է ըստ Forbes-ի՝ ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում։
Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, եւ դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։
Վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ռեյթինգում զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Սամվել Կարապետյանը «Ռիո» առեւտրային-զվարճանքային կենտրոնի սեփականատերն է։
Բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։
«Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի։