Շոլցը կարող է հեռանալ Գերմանիայի կանցլերի պաշտոնից 2024 թվականի սկզբին․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարող է լքել իր պաշտոնը 2024 թվականի սկզբին՝ իր կուսակցության նկատմամբ վստահության անկման պատճառով։ Այս մասին գրել է Bild–ը։
Լրագրողների տեղեկություններով՝ նրան կփոխարինի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ով վերջերս գլխավորել է գերմանացի ամենահայտնի քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակը։
«Կանցլերի հրաժարականի պատճառը կարող է լինել նաև Wirecard-ի և նրա ղեկավար Յան Մարսալեկի (նա այժմ թաքնվում է Մոսկվայում) հետ կապված 2020 թվականի սկանդալը: Այդ ժամանակ հենց Շոլցն էր ղեկավարում էկոնոմիկայի նախարարությունը և «չէր նկատել» Գերմանիայի պատմության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ խարդախության սխեման»,– ասվում է հոդվածում։