ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետդեպ
Համաշխարհային ՄամուլՄիացյալ նահանգները կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։
«Ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք շրջանառվում են, և ասել, որ ԱՄՆ-ն որևէ ձևով կապ չունի դրա հետ»,-ասել է Միլլերը։