«The New York Times»–ը 143 միլիոն դոլարով վաճառել է իր 16 մարզային թերթերը
ԱՄՆ
Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ի եւ Հարավարեւելյան Կալիֆորնիայի իր 16 մարզային թերթերը՝ ծախսերի կրճատման և ընկերության կողմից տպվող մյուս թերթերի հրապարակման և էլեկտրոնային կայքի զարգացման համար, 143 մլն դոլարով վաճառել «Halifax» մեդիա հոլդինգին։ Ամերիկյան տեղական թերթերը վերջին ժամանակներում մտավախություն ունեին վաճառքի ծավալների և գովազդների պատվերների քանակի նվազման հետ կապված։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ վաճառքը տեղի կունենա ընկերության հարկային տուրքերը վճարելուց հետո, որն ակնկալվում է 2012 թ–ի առաջին եռամսյակում։
«Ես կարծում եմ, որ այդ թերթերի վաճառքը պայմանավորված է ակնկալված 150–200 մլն դոլար եկամտից ցածր եկամուտ ունենալով», – այս մասին ասել է «Evercore Partners»–ի վերլուծաբան Դուգլաս Արթուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)