Ինչ տեսք կունենա նոր «Վոլգան» (լուսանկարներ)
Լուսանկարներ«Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները կվերադառնան նոր, ժամանակակից դիզայնով։ Այս թեմայով խոսել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ մեքենայի արտադրության շուրջ բանակցությունների փուլը գրեթե ավարտված է։ Նա նաև նշել է, որ այս նախագծի վրա աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի գարնանից՝ առանց դադարի։
Պաշտոնյան հայտնել է, որ նոր մեքենաները կարտադրվեն աշխարհահռչակ տարբերանշանով, որի վրա պատկերված է եղնիկ։ Հնարավոր է, որ ռադիատորի վանդակաճաղը լինի նախորդ մոդելների նմանությամբ:
Նշվում է, որ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը նախատեսում է վերսկսել մեքենայի արտադրությունը 2024 թվականի կեսերին։