ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի լուրջ կորստի մասին
Համաշխարհային ՄամուլՌուս զինվորականները ոչնչացրել են Սու-27-ը՝ Ուկրաինայի ամենաթանկ ինքնաթիռներից մեկը, որի կորուստը չի հաջողվի փոխհատուցել։ Այս մասին հայտնում է ամերիկյան Military Magazine Watch (MWM) հրատարակությունը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական Սու-27 ինքնաթիռ։
«Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ամենաթանկ Սու-27 կործանիչներից մեկը, որոնք համարվում են երկրի զինանոցի ամենամարտունակ ինքնաթիռը»,- նշում է հրատարակությունը։
Հեղինակները նշում են, որ այս կորուստը զգալի է, քանի որ Սու-27-ը դեռևս որոշ բնութագրերով գերազանցում է ամերիկյան F-16 կործանիչներին։ Այն նաև զգալիորեն զիջում է Սու-29-ին, որը Կիևին մատակարարել են Վարշավայի պայմանագրի կազմակերպության նախկին անդամները։