Մահացել է դերասան Կոնստանտին Ժելդինը
Գիտություն և ՄշակույթՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Ժելդինը, ով հայտնի է «Գարնան տասնյոթ ակնթարթը» ֆիլմում և «Լիկվիդացիա» հեռուստասերիալում իր երկրորդական դերերով, մահացել է 91 տարեկան հասակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մահացել է Կոնստանտին Ժելդինը, Ռուսաստանի ամենատարեց դերասաններից մեկը, ով մինչև իր վերջին օրերը հայտնվում էր «ОКОЛО» թատրոնի բեմում», - գրել է Զասլավսկին։
Նա նշել է, որ Ժելդինը, չնայած իր տարիքին, որպես դերասան պահանջված է եղել։