Վերջին Նոր տարին․ մահացող Բրյուս Ուիլիսի նոր լուսանկարները
ԼուսանկարներԲրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի դուստրը՝ Սքաութը, կիսվել է հուզիչ լուսանկարով, որում քնքշորեն գրկել է անկողնում պառկած հորը։ Բրյուս Ուիլիսը տառապում է ճակատաքունքային դեմենցիայով, որն օրեցօր արագորեն զարգանում է։
Վերջերս լուրեր հայտնվեցին, որ դերասանը չի կարողանում խոսել, կարդալ և դադարել է ճանաչել իր սիրելիներին։ Նրա ընտանիքն անհանգստանում է, որ այս Նոր տարին կարող է վերջինը լինել նրա համար, քանի որ բժիշկները զգուշացրել են, որ դերասանին, հնարավոր է, ընդամենը մեկ տարի է մնացել ապրելու։
Դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, և նրանց 3 դուստրերը շատ ժամանակ են անցկացնում Ուիլիսի հետ՝ աջակցելով նրան և իր ներկայիս կնոջը՝ Էմմա Հեմինգին, ինչպես նաև նրանց դուստրերին։