Ֆրանսիայում հայտնել են վարչապետին պաշտոնանկ անելու Մակրոնի ծրագրերի մասին
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կարող է պաշտոնանկ անել վարչապետ Էլիզաբեթ Բորնին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
Լրագրողների կարծիքով՝ նախարարների խորհրդի՝ այս տարվա առաջին նիստի հետաձգումը, որը պետք է կայանար հունվարի 3-ին, վկայում է մոտալուտ կադրային փոփոխությունների մասին։ Միեւնույն ժամանակ BFMTV-ն կարծում է, որ Ֆրանսիայի ղեկավարը կարող է սպասել մինչեւ հունվարի 17-ը, երբ դատարանը կդատապարտի աշխատանքի նախարար Օլիվյե Դյուսոյին, ով մեղադրվում է ֆավորիտիզմի մեջ։ Եթե նա մեղավոր ճանաչվի, Դյուսոն ստիպված կլինի լքել իր պաշտոնը։