Գազայի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով՝ 18 մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի հրթիռակոծման հետևանքով՝ զոհերի թիվը հասել է 18-ի, այս մասին հունվարի 6-ին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է Խան Յունիսից արևելք ընկած Ալ-Մանարա շրջանում գտնվող տան վրա։
Ավելի վաղ՝ հունվարի 5-ին, հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը գնդակոծել է Գազայի հատվածի բնակելի շենքերը, ինչի հետևանքով՝ զոհվել է առնվազն վեց պաղեստինցի։
Զոհերի թվում կա նաև մեկ երեխա։