27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը հայտարարություն է տարածել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ

Քաղաքական

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշված է. «32 տարի առաջ, հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հռչակագիրը։ Մինչ անկախության հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրավական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։

Այսպիսի օրինական գործընթացներով ձեռք բերված անկախությունը հենված էր մի քանի ամուր պատմաքաղաքական հիմքերի վրա։ Նախ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել էր իր անկախությունը՝ հռչակելով «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» մասին, որի կազմում չէր եղել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանում տարվում էր ապարտեիդի և խտրականության քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, ինչը արդեն իսկ հանգեցրել էր զինված բախումների, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման։ Սա անհնար էր դարձնում տվյալ պահին երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը։ ԽՍՀՄ-ում գործող Սահմանադրությունն ու օրենքները թույլ էին տալիս ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը։

Ահա, այսպիսի օբյեկտիվ հիմքերն էին, որ իրավունք և հնարավորություն տվեցին Լեռնային Ղարաբաղի հայությանը, իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման իրենց իրավունքը, հռչակել իր անկախությունը՝ ստեղծելով ամուր և զարգացող ժողովրդավարությամբ պետականություն։ Ցավոք սրտի, այս ճանապարհին բազմաթիվ են եղել մարդու իրավունքների համակարգային խախտումները, հայության նկատմամբ բռնություններն ու տեղահանությունները, որոնց դիմեց Ադրբեջանը՝ հուսահատորեն ձգտելով կասեցնել Լեռնային Ղարաբաղի անկախացման անշրջելի գործընթացը։ Հենց այս համատեքստում է դիտարկելի ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության տեղահանումը, Սումագյիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերն ու կոտորածները, վախի ու անհանդուրժողականության անընդհատ գերակայումը։

Կատարված հանցանքների համար անպատժելիության գիտակցումը կրկին հանրավորություն տվեց Ադրբեջանին ևս մեկ էթնիկ զտում իրականացնել, այս անգամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ շուրջ 10 ամիս միտումնավոր կերպով հարուցվել էր հումանիտար ճգնաժամ՝ սովամահության և մանկասպանության դժնի դիպվածների ուղեկցությամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս 32 տարի առաջ անկախության այլընտրանքայնության բացառումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի հայությանը 32 տարի առաջ անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել ինչպես Լեռնային Ղարաբաղի հայության, այնպես էլ գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնմանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
Ամենադիտված