Ուզբեկստանը դարձել է աշխարհում ոսկու ամենախոշոր վաճառողը
Համաշխարհային ՄամուլՈւզբեկստանի Կենտրոնական բանկը 2023 թվականի նոյեմբերին վաճառել է 11 տոննա ոսկի և պահպանել այս թանկարժեք մետաղի` աշխարհում ամենամեծ վաճառողի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է UzDaily-ն։
Ոսկու վաճառքի ծավալով երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 3 տոննա ցուցանիշով։
«Երկու բանկերն էլ հաճախ են անցնում զուտ առքի և վաճառքի, ինչը հազվադեպ չէ բանկերի համար, ովքեր ոսկի են գնում ներքին աղբյուրներից», - ասվում է Ոսկու համաշխարհային խորհրդի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Չինաստանի Ժողովրդական բանկը հոկտեմբերին մնացել է ամենամեծ գնորդը։ Այն հաղորդել է իր պաշարներին 23 տոննա ոսկու ավելացման մասին: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Չինաստանի Կենտրոնական բանկը գնել է 204 տոննա թանկարժեք մետաղ, իսկ հայտարարագրված ոսկու պաշարները աճել են մինչև 2215 տոննա։
Աշխարհում հոկտեմբերին ոսկու զուտ գնումները կազմել են 42 տոննա։ Սա 41%-ով ցածր է սեպտեմբերի վերանայված 72 տոննայից, սակայն 23%-ով գերազանցում է այս տարվա միջին ամսական ցուցանիշը։