Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները փակուղի են մտել․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները փակուղի են մտել, քանի որ Անկարան ձգձգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը, մինչդեռ թուրքական իշխանությունները հակված են Ստոկհոլմի հայտի հաստատմանը: Այս մասին հայտնում է թուրքական T24 թերթը։
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի ձգձգումը գործնականում փակուղի է մտցրել հարաբերությունները (ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև – խմբ․)»,- ասվում է հոդվածում։
Թերթը նշում է, որ 2023 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ն «բողոքում էր», որ Թուրքիան «չի կատարել իր խոստումները»՝ դաշինքին Շվեդիայի անդամակցության հետ կապված։