Փարաջանովն ու նրա ստեղծագործությունները. թանգարանի ցուցանմուշները՝ ռեժիսորի մասին
Գիտություն և ՄշակույթՍերգեյ Փարաջանովի թանգարանի այցելուները, ծանոթանալով հեղինակի յուրահատուկ աշխատանքներին, որոնց թվում շատ են կոլաժները, ինստալյացիաները, տիկնիկները և այլն, հաճախ են հարցնում, թե այս կամ այն մասնիկը, որն օգտագործել է ռեժիսորը, ինչ խորհուրդ ունի: Թանգարանի աշխատակիցները խոստովանում են, որ նման իրավիճակներում փրկության են գալիս Սերգեյ Փարաջանովի խոսքերն իր իսկ ստեղծագործությունների մասին. նա նշել է՝ յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ իր աշխատանքները՝ ելնելով աշխարհայացքից, պատկերացումներից, հույզերից: