Էկվադորում վտանգավոր հանցագործի՝ բանտից փախուստից հետո արտակարգ դրություն է մտցվել
Համաշխարհային ՄամուլԷկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է ազգային արտակարգ դրություն՝ թմրակարտելի առաջնորդ Ադոլֆո «Ֆիտո» Մասիասի՝ բանտից ենթադրյալ փախուստից հետո բանտերում կարգուկանոնը վերականգնելու համար, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
«Նարկոահաբեկչական խմբավորումները փորձում են վախեցնել մեզ և կարծում են, որ մենք կզիջենք իրենց։ Ես հստակ հանձնարարական եմ տվել ռազմական և ոստիկանական ղեկավարությանը միջամտել բանտերը վերահսկողության տակ առնելու համար։ Ես հենց նոր ստորագրեցի երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիրը, որպեսզի զինված ուժերը լիարժեք քաղաքական և իրավական աջակցություն ունենան իրենց գործողություններում»,- ասել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Նոբոայի խոսքով՝ իր կառավարությունը «չի բանակցի ահաբեկիչների հետ» և «չի հանգստանա, քանի դեռ խաղաղությունը չի վերադարձնել էկվադորցիներին»։
Ինչպես հաղորդում է El Universo թերթը, նախագահի ստորագրած հրամանագիրը նախատեսում է երկրում պարետային ժամ մտցնել ժամը 23:00-05:00-ը՝ 60 օր ժամկետով։