Հանդիպում կկազմակերպվի՝ նվիրված ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին աջակցելուն
ՏնտեսությունՀունվարի 12-ին ժամը 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կկազմակերպվի հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից․
«Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանը։
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և ընկերություններին մասնակցելու հանդիպմանը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արդյունաբերության քաղաքականության վարչություն, հեռ․՝ 011 597 146»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։