Թայվանում սխալմամբ հայտարարել են Չինաստանի կողմից հրթիռային հարձակման մասին
Համաշխարհային ՄամուլԹայվանի պաշտպանության նախարարության կողմից սխալմամբ օդային տագնապի ազդանշան է հայտարարվել՝ Չինաստանի կողմից ենթադրյալ հրթիռային հարձակման պատճառով: Այս մասին հայտնում է թայվանական CNA գործակալությունը։
Նշվում է, որ օդային տագնապի ազդանշանի պատճառ է դարձել չինական կրող հրթիռի թռիչքը պետության վրայով։
«Չինաստանը արբանյակ է արձակել, որը թռել է օդային տարածքի հարավային մասով: Խնդրում ենք հանրությանը պահպանել նախազգուշության միջոցները։ Եթե չպարզված առարկաներ հայտնաբերեք, անհապաղ տեղեկացրեք ոստիկանությանն ու փրկարար ծառայություններին», - մեջբերում է հրատարակությունը Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։