Այսօր կինոյի միջազգային օրն է
Աշխարհ
Դեկտեմբերի 28-ին ամբողջ աշխարհը տոնում է կինոմատոգրաֆիստների և կինոյի սիրահարների միջազգային օրը: 1895թ. մարտի 22-ին ֆրանսիացի Լուի և Օգյուստ Լումիերները ցանկացողների համար կազմակերպեցին իրենց նկարահանած կարճամետրաժ մի քանի ֆիլմերի առաջին հրապարակային վճարովի դիտումը, բայց կինոյի ծննդյան օրը համարվում է նույն թվականի դեկտեմբերի 28-ը: Այդ օրը ֆրանսիական «Կապուցինո» բուլվարի մի սրճարանում Լումիեր եղբայրներն արդեն մեծաքանակ հանդիսատեսի համար կազմակերպեցին «Գնացքի ժամանումը» կարճամետրաժ ֆիլմի դիտումը: Ֆիլմը դիտելու ժամանակ ներկաները խուճապահար դուրս վազեցին սրահից՝ կարծելով, որ գնացքն իրոք գալիս է իրենց ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ