Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
Համաշխարհային ՄամուլՀունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Խոսելով դիվանագիտական և ռազմական ճակատում թուրք ժողովրդի շահերի պաշտպանության մասին՝ հիշատակել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը որակել է որպես «ազատագրում հայկական բռնազավթումից» և դա համարել թուրք ժողովրդի շահերի պաշտպանության հարցում իրականացված գործողություններից մեկը: