Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ չի խուսափի պատերազմից
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ տարածաշրջանում «պատերազմից խուսափելու մտադրություն չունի», ընդ որում, նրա խոսքով, Փհենյանը մտադիր չէ միակողմանիորեն պատերազմ սկսել Հարավային Կորեայի դեմ: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի առաջնորդին։
«Կիմն ասել է, որ չի գնա միակողմանի պատերազմի, բայց «նաև մտադիր չէ խուսափել պատերազմից»», - նշում է գործակալությունը:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ «առանց վարանելու ոչնչացնել» Հարավային Կորեան, եթե վերջինս փորձի օգտագործել իր զինված ուժերը ԿԺԴՀ-ի դեմ «կամ վտանգի ենթարկի երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։