Կանխատեսվել է աշխարհում գործազրկության աճ
Համաշխարհային Մամուլ2024 թվականին համաշխարհային գործազրկության մակարդակը կարող է հասնել 5,2 տոկոսի։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տարեկան զեկույցին՝ աշխարհում աշխատանքի ոլորտում միտումների վերաբերյալ։
2023 թվականին համաշխարհային գործազրկությունը կազմել է 5,1 տոկոս (մինուս 0,2 տոկոս՝ 2022 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ)։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը կանխատեսում է աշխատաշուկայում իրավիճակի վատթարացում՝ ևս երկու միլիոն մարդ աշխատանք կփնտրի 2024 թվականին։
Փաստաթղթում նշվում է, որ գործազրկության մակարդակը անցյալ տարի եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում կազմել է 4,5 տոկոս, ցածր եկամտով երկրների խմբում՝ 5,7 տոկոս։