Պերուում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարվել
Համաշխարհային ՄամուլՊերուի կառավարությունը Էկվադորի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ հարևան երկրի՝ Էկվադորի նախագահը հայտարարել է ներքին զինված հակամարտության մասին և հրամայել է բանակին չեզոքացնել տասնյակ հազարավոր անդամներից բաղկացած հանցավոր խմբավորումները, ասել է Պերուի վարչապետ Ալբերտո Օտարոլան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Էկվադորին՝ ի դեմս սպասվող իրադարձությունների: Պերուի ոստիկանությունը ուժեղացնում է անվտանգության միջոցառումները հարևան երկրի հետ սահմանային գոտում: Արտակարգ դրություն կհայտարարվի Պերուի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով: Նախագահ Բոլուարտեն հրամայել է Պերուի ներքին գործերի և պաշտպանության նախարարներին անհապաղ մեկնել Թումբս՝ համակարգելու սահմանային անվտանգությունը»,- գրել է Օտարոլան X սոցիալական ցանցի իր բլոգում։
Ավելի վաղ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն հրավիրել էր Նախարարների խորհրդի արտակարգ նիստ՝ «հրատապ միջոցներ ձեռնարկելու՝ բանտից փախած ավազակների մուտքը Պերու թույլ չտալու համար», իսկ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ոստիկանության հատուկ ջոկատներ ուղարկելու մասին՝ Էկվադորում ուժեղացնելու անվտանգության միջոցառումները: