Արցախից բռնահանվածները բողոք են ներկայացրել Ամասիայի պաշտոնյաներից մեկի դեմ․ մանրամասներ․ Aravot
ՀասարակությունAravot.am-ի տեղեկություններով, Արցախից բռնի տեղահանված ու Ամասիա խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած մի քանի բնակիչներ բողոք են ներկայացրել արցախցիների համար Ամասիայի համայնքապետարանի կողմից գնումների միջոցով կազմակերպված պատասխանատու անձի՝ Ա․Ս․-ի դեմ (նա պաշտոն է զբաղեցնում նաև Ամասիայի համայնքապետարանի հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում) այն բանի համար, որ նա առաջին անհրաժեշտության պարագաներից իրենց չի հատկացրել։ Պաշտոնյայի դեմ հաղորդում ներկայացնողներից մեկն ապաստանել է Ամասիայում՝ Մարտակերտից է։
Մյուս երկուսը բնակություն են հաստատել Ամասիայի սահմանամերձ Մեղրաշատում համայնքում, մեկը Ստեփանակերտից է, մյուսը՝ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից։
Այս անձինք դեկտեմբերի 13-ին, երեկոյան 19․30-21․05 ժամանակահատվածում հրավիրվել են Ամասիայի ոստիկանության, նրանցից ընդունվել են հաղորդումներ և կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։