«Մշակույթը վտանգավոր բան է». Լևոն Անանյան
Գիտություն և Մշակույթ
«Այս տարվա մշակութային կյանքն արտացոլում էր երկրի և՛ զարգացումը, և՛ ձախողումները, սակայն տարին հագեցած էր», – այսօր «Հայելի» մամուլի ակումբում, ամփոփելով տարին, ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
Նա նշեց, որ այս տարի լույս տեսան տասնյակ գրքեր, իսկ դեկտեմբեր ամիսն անվանեց մրցանակային. «Մեծ աշխուժություն էր տիրում գրական դաշտում, և 2011թ. ՀՀ պետական մրցանակին գրականության և հրապարակախոսության ոլորտում արժանացավ Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես, ահա թե ինչ եմ ասում քեզ» գիրքը», – ասաց Լևոն Անանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխությունը նույնպես բուռն ընթացք է ունեցել։
«2012–ին Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, սակայն այդ ամենից զատ մենք գալիք տարում համագործակցելու ենք մարզերի հետ և ներկայումս քննարկումներ ենք իրականացնում, թե ինչպիսին պետք է լինի գրականությունը 2020 թվականին Հայաստանում», – նշեց ՀԳՄ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ հիմա թարգմանչական աշխատանքներ են տարվում. թարգմանվում են արդի հեղինակների ստեղծագործությունները։ Համագործակցությունը ՌԴ–ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների հետ է, սակայն տվյալ երկրների լեզվով էլ թարգմանվելու են հայ գրողների ստեղծագործությունները։
«Մշակույթը վտանգավոր բան է», – եզրափակեց իր խոսքը Լևոն Անանյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում