Իրանն արձագանքել է Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներին
Համաշխարհային ՄամուլԻրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Եմենի մի շարք քաղաքների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
«Այս կանխամտածված հարձակումները տարածաշրջանում լարվածության և անկայունության սրումից բացի՝ այլ արդյունք չեն ունենա», - ասել է Քանաանին:
Նա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն անվանել է «կանխամտածված գործողություն, Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում և միջազգային օրենքների ու կանոնակարգերի խախտում»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել միջազգային հանրությանը «կանխել պատերազմի, անկայունության և անապահովության տարածումը տարածաշրջանում պատասխանների և գործողությունների միջոցով»: