Աբրամովիչը Սուրբ Ծննդյան տոնակատարություններին կծախսի 7.8 մլն դոլար
Աշխարհ
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Telegraph» պարբերականը, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, ով այժմ բնակվում է Լոնդոնում, այս տարի Սուրբ ծննդյան տոնակատարություններին կծախսի 7.8 մլն դոլար։ Այս տարի նրա տոնական խնջույքին կերգի «Red Hot Chili Peppers» ռոք խումբը։ Ըստ պարբերականի՝ Աբրամովիչը Նոր տարին կանցկացնի Կարիբյան կղզիներում գտնվող Սեն–Բարտելմի կղզում գտնվող առանձնատանը։ Ամանորյա խնջույքին ռուս միլիարդատերը մոտ 300 ճանաչված մարդկանց է հրավիրել։
Անցյալ տարի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ ամանորյա հյուրերը եղել էին դերասան Դեմի Մուրը, մոդել Ռոուզի Հանտինգտոն–Ուայթլին, ինչպես նաև հայտնի ռեժիսոր Ջորջ Լուկասը։
2009 թ–ին Աբրամովիչի, ով Սուրբ ծննդյան տոների համար ծախսել էր 4.7 մլն դոլար, տոնական երեկոյի հյուրերն էին Բեյոնսեն, Գվեն Ստեֆանին և երգիչ Փրինսը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ