Սիրիայում թուրքական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով՝ երեք զինվոր է զոհվել
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում Հասաքա նահանգում գտնվող Ղամիշլի քաղաքի արվարձանների վրա։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, անօդաչու թռչող սարքի հարձակումներից մեկի պատճառով՝ զոհվել են երեք սիրիացի զինվորներ, որոնք գտնվում էին քաղաքից հարավ գտնվող Զաբբանե գյուղի բանակի անցակետում։
Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին այս նահանգի տնտեսական օբյեկտների վրա։ Տեղական էլեկտրական ընկերության գլխավոր տնօրեն Սալեհ Իդրիսը հայտնել է Ամուդա, Ալ-Քահթանիյա և Ալ-Մալիքիա բնակավայրերում երեք ուժային տրանսֆորմատորային ենթակայանների խափանումների մասին, որոնց ուղղությամբ հրթիռներ են արձակվել։
Բացի այդ, Ռումեյլանի նավթային բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։