Չինաստանում ստեղծվել է միջուկային մարտկոց, որը կարող է աշխատել 50 տարի
Համաշխարհային ՄամուլՉինական Betavolt ստարտափը ներկայացրել է նոր մարտկոց, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել 50 տարի՝ առանց լիցքավորման անհրաժեշտության, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
Պեկինում մշակված նոր արտադրանքն աշխարհում առաջինն է, որն իրականացրել է միջուկային էներգիայի մանրացումը՝ մետաղադրամից փոքր մոդուլում տեղադրելով 63 միջուկային իզոտոպներ:
Betavolt-ը նշել է, որ մարտկոցն արդեն փորձարկման փուլում է և, ի վերջո, զանգվածային կարտադրվի առևտրային սարքերի համար, ինչպիսիք են հեռախոսներն ու անօդաչու սարքերը:
Մարտկոցն աշխատում է՝ իզոտոպների քայքայման արդյունքում թողարկվող էներգիան էլեկտրականության վերածելով։
Ընկերությունը հայտարարել է մինչև 2025 թվականը 1 վտ հզորությամբ մարտկոց արտադրելու պլանների մասին:
Այս փոքր մարտկոցները կարող են օգտագործվել հաջորդաբար՝ ավելի շատ էներգիա արտադրելու համար, ինչը թույլ կտա ստեղծել բջջային հեռախոսներ, որոնք երբեք լիցքավորման կարիք չեն ունենա և անօդաչու սարքեր, որոնք կարող են անվերջ թռչել: